Հրդեհից, բնական աղետներից և գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն
Ի՞ՆՉ Է ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Գույքի ապահովագրությունը հատուցում է ապահովագրված անշարժ կամ շարժական գույքին հասցված վնասները, որոնք առաջացել են ապահովագրության պայմանագրում նշված պատահարներից որևէ մեկի արդյունքում:
Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
Որպես կանոն, ապահովագրվում է գույքի կորուստը, վնասումը, կործանումը կամ ոչնչացումը, որն առաջացել է հետևյալ պատճառներից առնվազն մեկի հետևանքով՝
- հրդեհ կամ պայթյուն,
- երկրաշարժ,
- ջեռուցման, ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգի վթար,
- ծառի, թռչող օբյեկտի, դրանց բեկորի ընկնում, կամ վերգետնյա փոխադրամիջոցի վրաերթ,
- երրորդ անձի կողմից իրականացված չարամիտ գործողություն,
- կարկուտ, ջրհեղեղ կամ տեղատարափ անձրև,
- փոթորիկ կամ ուժեղ քամի,
- գողություն կամ հափշտակություն:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ
Կնքելով վկայագիր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում՝ Ապահովադիրը կստանա զեղչ վկայագրի գործողության ողջ ընթացքում Ընկերության գործընկեր բժշկական հաստատություններում ծառայություններ ստանալու համար:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից
Պատվիրելով (060) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով
ՕՆԼԱՅՆ
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- գույքի սեփականատիրոջ անձնագիր,
- անշարժ գույքի դեպքում` սեփականության վկայական,
- անշարժ գույքի գնահատման հաշվետվություն,
- եթե գույքի սեփականատիրոջ անունից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան լիազորագիր
և լիազորված անձի անձնագիր:
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ
Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: