Մուտք

Օնլայն պատվեր

Ընտրեք ապահովագրության տեսակը՝

Պատվիրել

Գրանցվել

Աշխատանք

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍաշխատակից դառնալով` Դուք կմիանաք մասնագետների թիմին, որտեղ յուրաքանչյուրը հստակորեն գիտակցում է սեփական աշխատանքի դերն ու կարևորությունն Ընկերությունում, որտեղ ձեռքբերումներն ու հաղթանակները կազմակերպված թիմային աշխատանքի արդյունք են և որտեղ աշխատանքային մասնագիտական աճի շնորհիվ Ձեզ հնարավորություն է տրվում լավագույնս դրսևորել գործնականում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները՝ կերտելով Ձեր ապագան:

 

Եթե Դուք հետաքրքրված չեք հայտարարված թափուր աշխատատեղերով կամ տվյալ պահին թափուր աշխատատեղի հայտարարություն չկա, ապա կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@nairi-insurance.am էլ. փոստի հասցեին` էլ. նամակի անվանման դաշտում անպայման նշելով աշխատատեղի անվանումը, որի համար Դուք դիմում եք: Ձեր ինքնակենսագրականը կպահպանվի մեր տվյալների շտեմարանում և կդիտարկվի համապատասխան թափուր աշխատատեղի առկայության դեպքում:

Թափուր աշխատատեղեր՝

Վերապատրաստման դասընթաց ()

«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ն հայտարարում է վերապատրաստման նոր ծրագրի մասին՝ պետական եկամուտների կոմիտեում աշխատանքային փորձ ունեցող մասնագետների համար: Դասընթացի մեթոդիկան մշակված է հատուկ ՊԵԿ աշխատակից հանդիսացած անձանց մասնագիտական հմտություններին համապատասխան:

 

Այս դասընթացն անցնելուց հետո մասնակիցները կկարողանան ձեռք բերել ապահովագրական գործակալի (խորհրդատուի) հեռանկարային մասնագիտություն, որը մեծ պահանջարկ ունի շուկայում։ Վերապատրաստման ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ թեմաները՝

 

  • Ինչպե՞ս դառնալ ապահովագրական գործակալ՝ օգտագործելով ձեր նախորդ աշխատանքային փորձը,
  • Ինչպե՞ս գումար վաստակել գործակալական խորհրդատվությամբ,
  • Ինչպե՞ս գումար վաստակել ապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպմամբ,
  • Ապահովագրական գործակալի գործառույթներն՝ ըստ գործող օրենսդրության:

 

Ուսուցումն ամբողջությամբ ֆինանսավորվում է «Նաիրի Ինշուրանս»-ի կողմից։

Դասընթացին մասնակցության գրանցումը սկսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից։

Մասնակիցների քանակը սահմանափակ է։

 

Գրանցվել ցանկացող անձինք կարող են իրենց անուն, ազգանունը և հեռախոսահամարը ուղարկել hr@nairi-insurance.am էլեկտրոնային հասցեին` նամակի «Թեմա/Subject» տողում նշելով «Վերապատրաստման դասընթաց»:

 

«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկը, ապահովագրական շուկայում գործում է արդեն 22 տարի և ունի ավելի քան 200.000 հաճախորդ:

 

SMM մասնագետ ()

* Հայտարարությանը կարող եք ծանոթանալ կայքի անգլերեն տարբերակում

PR and Influencer Marketing Specialist ()

* Հայտարարությանը կարող եք ծանոթանալ կայքի անգլերեն տարբերակում